30 տարի անց և Արցախի հայաթափումից հետո երեկ ՄԱԿ-ի առաքելությունն այցելել էր Արցախ։ Այսօր ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, թե տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում ինչ է արձանագրվել։
ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է․ «Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատվել, բայց բոլոր խանութները փակ են եղել: Աշխատանքային խումբը տեղում լսել է, որ Ղարաբաղում մնացել են 50 - 1000 էթնիկ հայեր»։
Դյուժարիկը նաև հայտնել է, որ Արցախ մեկնած խմբին չի հաղորդվել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման մասին:
«Չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր, այցն ավարտվել է»,- ասել է նա: