Արցախի հերոսական արժանապատիվ ժողովրդին դուք ինքներդ հանձնեցիք Ադրբեջանի գերիշխանությանը, ինքներդ մղեցիք, որ նրանք ստիպված սովամահ վիճակում դիմագրավեն ադրբեջանական հրոսակներին, հրաժարվեցիք օգնություն ցուցաբերել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ձեր Արայիկ Հարությունյանը քանի անգամ է փորձել փախնել ու հեռանալ, և փախել է, ձեր ղեկավարությամբ դավադիր գործողություններով հայաթափման մղեցիք ողջ Արցախը։ Դուք եկել եք էստեղ, ձեր մեղքը փորձում եք բարդել Արցախի հերոսական ժողովրդի վրա»,- ասաց Մինասյանը։