Հետևեք մեզ։

Կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք․ ՔՊ-ականները միանման կերպով մեղադրում են ընդդիմությանը՝ Արցախը հանձնելու մեջ

10:43, 03 հոկտեմբեր 2023
Կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք․ ՔՊ-ականները միանման կերպով մեղադրում են ընդդիմությանը՝ Արցախը հանձնելու մեջ

Ասում էիք՝ ՀՀ կառավարությունը կապիտուլյացիա է ստորագրել, գնացիք ամենաիսկական կապիտուլյացիան դուք ստորագրեցիք։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմությանը։


«Ձեզ թվում է՝ պետք է գաք էստեղ, ասեք՝ ազգակործան եք։ Տո ազգակործանն էլ եք, հողատուն էլ եք, կապիտուլյանտն էլ եք։

 

Երեք տարի խոսել հողատվությունից և հետո գնալ, ազգադավությամբ և հողատվությամբ զբաղվել և ստորագրել թուղթ, որը ԼՂՀ-ն չկա, դա Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մնալու է Հայոց պատմության էջերում որպես խարան և ձեր դեմքին։ Այս մասին էլ իր ելույթում ասաց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գևորգ Պապոյանը։


«Երեք տարի ինչ ասես արեցիք, որ դռներն ասես, չգնացիք, որպեսզի ՀՀ-ում զավթեք իշխանությունը, բայց դա հաջողվեց ԼՂ-ում։ Նախ զավթեցինք իշխանությունը ԱԺում, ապա ընտրեցին իրենց ուզած նախագահին, մի հրճվանք էստեղից, հայտարարություններ, շնորհավորանքներ։ Տեսաք ինչ եղա, մի շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք։ Հետևաբար այո, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք»,- ասաց Պապոյանը։


Հաջորդիվ ամբիոնին մոտեցած Հայկ Կոնջորյանը առաջարկեց դիտել 5-րդ ալիքի ռեպորտաժը Արցախում նախագահի ընտրության վերաբերյալ և շարունակեց․


«Ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք»,- ասաց նա։