Իշխանական պատգամավորների մեղադրանքներին առ այն, թե ընդդիմություն է «հողատուն էլ, կապիտուլյանտն էլ, դավաճանն էլ», արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ԱԺ-ում ելույթ ունենալիս նա նշեց, որ Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչը չի արել ոչ մեկ։
«Եկեք ֆիքսենք մի բան, երբ 100 000 մարդ աղետի իրավիճակում է և ՀՀ-ի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, նրանք թքած ունեն հայրենիքի վրա և հետաքրքրված են բացառապես քաղաքական մեղավորներ նշանակելով»,- ասաց Մամիջանյանը։