Հետևեք մեզ։

Արցախում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը ԱԺ-ում հարգեցինք նիստի մեկնարկից շուրջ կես ժամ անց, ընդդիմադիրների առաջարկից հետո

11:22, 03 հոկտեմբեր 2023
Արցախում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը ԱԺ-ում հարգեցինք նիստի մեկնարկից շուրջ կես ժամ անց, ընդդիմադիրների առաջարկից հետո

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում իր ելույթի սկզբում կրկնեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկումը, որ այսօր ԱԺ նիստը պետք է սկսվեր՝ մեկ րոպե լռությամբ, որով պետք է հարգեին Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, ինչպես նաև երեկ ՀՀ սահմանին զոհված զինծառայողի հիշատակը։

Խաչատրյանի դիտարկումից հետո ԱԺ պատգամավորները նիստի մեկնարկից շուրջ 27 րոպե անց մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։