Հետևեք մեզ։

Արցախում պաշարման պատճառով ինը ամիս որդուն չտեսած 90-ամյա մայրը հասել է Գորիս, գրկել որդուն և մահացել

12:25, 03 հոկտեմբեր 2023
Արցախում պաշարման պատճառով ինը ամիս որդուն չտեսած 90-ամյա մայրը հասել է Գորիս, գրկել որդուն և մահացել

Ադրբեջանում 9-ամսյա սովի, պաշարման ժամանակ 90-ամյա Անեչկան մեկ նպատակ է ունեցել՝ կրկին տեսնել որդուն։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում պատմել է Սիրանուշ Սարգսյանը:

«Ադրբեջանի ներխուժումից հետո նա հասավ Գորիս՝ Հայաստան, մոտ մեկ տարվա ընթացքում առաջին և վերջին անգամ գրկեց որդուն՝ մահանալով նրա գրկում»,- գրել է նա։