Արցախից Հայաստան է ժամանել ևս 97 անձ, հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան ժամանածների թիվը 100 617 է։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը 21 191 տրանսպորտային միջոց է հատել: ժամը 12:00-ի դրությամբ գրացվել է 91 918 հաշվառված քաղաքացի:
«Առավել քան 50 տոկոսն օգտվել է պետության հատկացրած կեցավայրերից»,-ասաց նա: