Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարման համար աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներով և տարբերանշաններով:
«Ներկայումս ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրադրության մշտադիտարկում և Բաքվի ու Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական նորմերի պահպանմանը:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքից Լաչինի միջանցքով ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչների մեքենաների երթևեկության անվտանգությունը»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։