ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Նախագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունները։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Կրեմլը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը չափազանց թշնամական է անվանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։