Կրեմլում այսօր կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Ria.ru-ն հայտնում է, որ Կրեմլում կայացած ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինը խմել է չինացի գործընկերոջ կեղացը և առողջություն մաղթել նրան։
«Ես առաջարկում եմ խմել մեր ընկերոջ՝ Չինաստանի հարգարժան նախագահ պարոն Սի Ծինփինի առողջության կենացը, չինական պատվիրակության բոլոր անդամներին առողջություն եմ մաղթում, բաժակ բարձրացնենք հանուն ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման, Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության համար»,- ասել է Պուտինը։