Հետևեք մեզ։

Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դադարեցրել է իր գործունեությունը

13:57, 03 հոկտեմբեր 2023
Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դադարեցրել է իր գործունեությունը

Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է աշխատանքային խմբի ղեկավար Սոլթան Մամեդովը։

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը ափսոսանքով է ընդունում Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի գործունեության դադարեցման և աշխատանքային խմբի հետ հարաբերությունների դադարեցման մասին տեղեկատվությունը։ Հաշվի առնելով նշված տեղեկությունը՝ Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և հարաբերությունները Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի հետ՝ մինչև Ֆրանսիայի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեն»,- հավելել է Մամեդովը։