Detq Analytics-ը հայտնում է․ «Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։ Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ և դարձնելով քննադատության թիրախ։ Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»։
Ինչում է մեղադրում Ադրբեջանը մոդել Արմինե Հարությունյանին
14:25, 03 հոկտեմբեր 2023