Հետևեք մեզ։

Ադրբեջանը հերթական անգամ թարմացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինծառայողների ցուցակը

15:08, 03 հոկտեմբեր 2023
Ադրբեջանը հերթական անգամ թարմացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինծառայողների ցուցակը

Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թարմացված ցուցակը։

Ցուցակում ներառվել է ևս 5 զինծառայողի անուն։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը դարձել է 191։ 

Նշենք, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր ներկայացնում է մահացած զինծառայողների թարմացված նոր ցուցակներ։