Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի ամբողջական դադարեցման շուրջ․ Շոյգու

15:09, 03 հոկտեմբեր 2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի ամբողջական դադարեցման շուրջ․ Շոյգու

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տարհանվել ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության հետ թեմատիկ կոնֆերանսում՝ Շոյգուն, մասնավորապես, զեկուցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

 

«Հակամարտության սրման համատեքստում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել իր առջեւ դրված խնդիրները»,- ասել է ռուս նախարարը։ «Մարդկանց կորուստները կանխելու համար որոշվել է տարհանել և տեղավորել խաղաղ բնակիչներին դիտակետերում և բազային ճամբարում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի ամբողջական դադարեցման շուրջ»,- հավելել է Շոյգուն։