Հետևեք մեզ։

Շառլ Միշելը ձեռնպահ Է մնացել Արցախից հայ բնակչության տեղահանությունը էթնիկ զտում որակելուց

15:16, 03 հոկտեմբեր 2023
Շառլ Միշելը ձեռնպահ Է մնացել Արցախից հայ բնակչության տեղահանությունը էթնիկ զտում որակելուց

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ձեռնպահ Է մնացել Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանությունը որպես էթնիկ զտում  որակելուց։ «Euronews»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Արցախից հեռացած հայերի զգալի մասը գտնվում է Հայաստանում, ուստի ԵՄ-ն պետք է մարդասիրական օգնություն տրամադրի այս երկրին։

Խոսելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին՝ ԵՄ ղեկավարն ասել է, որ «խաղաղությունը կպահանջի բանակցություններ, որոնք կարող են որոշել երկու կողմերի պարտավորությունները»։

Անդրադառնալով ՌԴ խաղաղապահների գործունեությանը Արցախում՝ Միշելն ասել է․ «Ոչ ոք չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության մասին համաձայնագրերը:

Մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունը սկսվել է առանց Ռուսաստանի ամենափոքր արձագանքի՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»։