2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ունի, այդ փաստաթղթի տակ կան երեք երկրների ղեկավարների ստորագրությունները: Բայց այս երեք տարիների ընթացքում Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ մեր կողմից պահանջվող կետերը, բայց մյուս կողմերն, ըստ էության, չեն կատարել այդ կետերը։ Եվ դա լավ հարց է, և այդ հարցի շուրջ պետք է մտածե; Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը, հղում կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, շարունակելո՞ւ է առաջնորդվել ապաշրջափակմամբ՝ պատգամավորն ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումը՝ ապաշրջափակման վերաբերյալ, հստակ է:
«Հայաստանը ցանկանում է բացել բոլոր կոմունիկացիաները՝ ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո: Ճանապարհների վերահսկողություն պետք է ունենա ՀՀ-ն»,-ասաց Խանդանյանը: