Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավարը Euronews-ին տված հարցազրույցում։ Շառլ Միշելը սա անվանեց «դավաճանություն» հայ ժողովրդի նկատմամբ։
Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին. Շառլ Միշելն ասել է, որ նման դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը «վերադարձրեց» իր վերահսկողությանը։
«Իրավիճակը պարզ է՝ ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվեց առանց ասպարեզում գտնվող Ռուսաստանի կողմից նվազագույն արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,-ասել է Միշելը։