ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ԼՂ-ից բռնի տեղահանված (ձևակերպումը՝ Hayastan.news) և ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի մարզերում ապաստանած կանանց և աղջիկներին մատակարարում է առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ։ Ասվում է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ բավականաչափ վերարտադրողական առողջության փաթեթներ է բաժանել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 150 000 մարդկանց կարիքները բավարարելու համար:
Կապված Արցախից հայերի զանգվածային տեղափոխման հետ՝ կազմակերպությունը Հայաստանում վերապատրաստել է 35 մասնագետի՝ սեռական բռնության և ոտնձգությունների զոհերին աջակցելու համար։ Կազմակերպությունը նախատեսում է ստեղծել անվտանգ տարածքներ՝ սեռական բռնության կամ ոտնձգությունների ենթարկվածներին բժշկական և հոգեկան առողջության ծառայություններ տրամադրելու համար։