Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, սակայն երկրի ղեկավարությանը հարցեր ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ-ն Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ քայլ է համարում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Շատ բան է մեզ միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ կապերը մեզ միավորելու են հավերժ։ Սակայն Հայաստանի գործող ղեկավարության հետ հարցեր են առաջանում։ Դրանք փոխանցվել էին հայկական կողմին»,-ասել է Պեսկովը։