Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին:
«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը և դրանով իսկ թույլ տալը, որ Հայաստանը դառնա միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:
Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- գրել է նա։