Հետևեք մեզ։

Արցախում պատանդներին բաց են թողել, իսկ նախկին նախագահներին՝ ձերբակալել

17:50, 03 հոկտեմբեր 2023
Արցախում պատանդներին բաց են թողել, իսկ նախկին նախագահներին՝ ձերբակալել

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը «հայտնաբերել է» Արցախի նախկին չորս նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և Սամվել Շահրամանյանին։ Փոխարենը բաց է թողել չորս այլ անձանց, որոնց այսօր առավոտից որպես պատանդ էր պահում։ Խոսքը ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի (Չոլկա), Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի, Արայիկ Հարությունյանի եղբոր՝ Արթուր Հարությունյանի և Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի մասին է։ Արցախի մեր աղբյուրներն ասացին, որ այս չորս անձանց Ադրբեջանի իշխանությունները տարել էին իրենց մոտ և ոչ թե ձերբակալել, այլ որպես պատանդ էին պահում՝ պայմանով, որ նախկին նախագահները ինքնակամ ներկայանան, որ նոր իրենց բաց թողնեն։ Մեզ ասացին, որ չորս նախագահները թաքստոցում էին։ Քիչ առաջ տեղեկացանք, որ չորս պատանդներին բաց են թողել, որոնք արդեն հատել են Հակարիի կամուրջը, իսկ նախկին նախագահներին ամենայն հավանականությամբ արդեն ձերբակալել են կամ ձերբակալում են։   

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ