Սուպերմարկետների ցանցը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել` պնդելով, որ իրենք Բաքվի հետ կապ չունեն, իսկ կախիչները և այլ ապրանքներ ներմուծվել են տարբեր երկրներից։
Ընկերության հայտարարությունում ասվում է․ «Այսօր մի քաղաքացի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում լուսանկարել է վաճառվող կախիչներից մեկը, որի վրա գրված է Բաքու տեղանունը։
Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ այդ կախիչներ, ինչպես շատ այլ անուն ապրանքներ հազարավոր հայ գործարարների կողմից ներկրվել են աշխարհի տարբեր երկրներից։
«Երևան Սիթին» Բաքվի հետ որևէ առնչություն չունի և որևէ ադրբեջանական ապրանքատեսակ «Երևան Սիթի» սուպերմարկետներում չի՛ վաճառում։ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը միշտ առաջին հերթին սատարել է հայկական արտադրողին և առաջնահերթություն է տրվել հայկական արտադրանքին, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ 20 խոշոր հարկատուներից մեկը և 5000 ու ավելի աշխատակիցների գործատու»։