Հետևեք մեզ։

Ռուսաստանի սիրտը ցավում է ղարաբաղցի հայերի համար. Պեսկով

18:23, 03 հոկտեմբեր 2023
Ռուսաստանի սիրտը ցավում է ղարաբաղցի հայերի համար. Պեսկով

Ռուսաստանի սիրտը ցավում է ղարաբաղցի հայերի համար և շարունակում է նրանց մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր սիրտը շարունակում է ցավել Ղարաբաղի հայերի համար։ Մենք ուշադիր լսում ենք մեր ադրբեջանցի ընկերների հայտարարությունները այն հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները ապահովելու մտադրության մասին, որոնք ցանկանում են մնալ Ղարաբաղում։ Մենք տրամադրում ենք մարդասիրական օգնություն»,-ասել է Պեսկովը։