Լեռնային Ղարաբաղի հայերին խորհրդանշական կերպով շնորհվում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն։
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու մասին» որոշումը։
Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետը իր թվիթերյան օգտահաշվում։