Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am -ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են. «Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։
Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։
Նախարարը նաև հավելեց, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես քանի բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշեց, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։