Հետևեք մեզ։

Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի, որ ապահովի իր պաշտպանությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

22:24, 03 հոկտեմբեր 2023
Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի, որ ապահովի իր պաշտպանությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ցանկանում եմ հրապարակավ ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

 

Նրա խոսքով` Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: