Ադրբեջանական կողմը, կոծկելով ԼՂ հայության բռնի տեղահանության փաստը, հայտարարել է, թե ԼՂ հայ բնակիչները ցանկության դեպքում կարող են վերադաօնալ իրենց տները։
Ֆրանսիական Radio J ռադիոալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղից տեղափոխված հայ բնակիչները պահպանում են վերադարձի իրավունքը։