Վենետիկի մերձակայքում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, վիրավորվել՝ 18-ը, իսկ մյուսներն անհետ կորել են։
Ավտոբուսը երկաթուղային կայարանի մոտ 10 մետր բարձրությունից ընկել է էլեկտրական լարերի վրա և բռնկվել, հայտնում է ANSA-ն։
Վենետոյի շրջանի նահանգապետ Լուկա Զայան հաստատել է, որ Վենետիկի մոտ ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածները հիմնականում օտարերկրացիներ են։