Հետևեք մեզ։

Սարգիս Գալստյանն ասել է` իրեն Ադրբեջանը չի նշանակել. նա սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահի կողմից պաշտոնի է նշանակվել և մնացել է ամենաբարձր պաշտոնյան. «Հրապարակ»

08:32, 04 հոկտեմբեր 2023
Սարգիս Գալստյանն ասել է` իրեն Ադրբեջանը չի նշանակել. նա սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահի կողմից պաշտոնի է նշանակվել և մնացել է ամենաբարձր պաշտոնյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է, աշխատել է Արցախի կրթության նախարարությունում եւ Արայիկ Հարությունյանի` նախագահ ընտրվելու ժամանակ` նրա նախընտրական շտաբում` Կրկժանի եւ Շուշիի հատվածի պատասխանատուն է եղել: Նա եւ Բակո Սահակյանի սանիկն է:

 

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան:

 

Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով:

 

Մեր աղբյուրն ասում է, որ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։