Հետևեք մեզ։

Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»

09:19, 04 հոկտեմբեր 2023
Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ՀՀ կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ է ամրացրել:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Երկրապահ» կամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաեւ մի խումբ անձինք, իբր, փորձել են իշխանությունը յուրացնել: Այս մեղադրանքով Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այս պահին կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի բանտում:

 

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը այս օրերին ակտիվ կերպով ուսումնասիրում է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների տեսանյութերը:

 

Մասնավորապես, իրավապահները փնտրում են կառավարության շենքի ապակիների վրա հարձակում գործած անձանց, որպեսզի պատժեն նրանց, բայց դեռ չի հաջողվել ֆիքսել կոտրողների դեմքերը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։