Հետևեք մեզ։

Աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, լավ հարաբերություններ ունեցել Սամվել Շահրամանյանի հետ․ նոր մանրամասներ՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված Սարգիս Գալստյանի մասին

10:23, 04 հոկտեմբեր 2023
Աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, լավ հարաբերություններ ունեցել Սամվել Շահրամանյանի հետ․ նոր մանրամասներ՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված Սարգիս Գալստյանի մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված Սարգիս Գալստյանի մասին։


«Սարգիս Գալստյանը ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսում անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):


Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:


Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:


Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երևանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով Արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով և կոռուպցիայի մեջ չէին թաթախված՝ ի բացառություն բազմաթիվ այլ պաշտոնյաների: 


Երեկ տեղեկացրել եմ, որ Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:


Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:


Սարգիս Գալստյանը Արցախում սորոսականության հնարած թեման գեներացնողներից էր»,- հայտնել է Հակոբյանը։