ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ՝ դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Նա ամբողջությամբ մեկուսացված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսպիսի խիստ մեկուսացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մալյանը կարող է առաջնորդել մարդկանց և կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ»,- գրել է իրավապաշտպանը։