Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է:
Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը և հայտարարել, որ դեռ Արցախում է:
Նշենք, որ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երեկ գերեվարվել և տարվել են Բաքու։
Նրանց հետ որոշ աղբյւորներում հիշատակվում էր նաև Սամվել Շահրամանյանի անունը։