Ադրբեջանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն իսկ հարցաքննվել է։ Այս մասին հայտնել է Բաքվում նրա փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։
«Այսօր որպես պաշտպան մասնակցել եմ Արայիկ Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա առողջական և հոգեբանական վիճակը նորմալ է։ Կարող եմ միայն ասել, որ նրա ցուցմունքը կօգնի լուծել մի շարք հարցեր»,- նշել է նա։
Նշենք, որ Ալով Սաֆարալիևը եղել է 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված հայ զինծառայողների մի խմբի, այսպես կոչված, պաշտպանական թիմում։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ գերեվարվել և տարվել է Բաքու։ Բացի այդ, Բաքու են տարվել նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։