Հետևեք մեզ։

«Անընդունելի է, որ Ֆրանսիան փորձում է զինել Հայաստանին, այդ ջանքերը ձախողվելու են»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կոլոննայի հայտարարության վերաբերյալ

12:16, 04 հոկտեմբեր 2023
«Անընդունելի է, որ Ֆրանսիան փորձում է զինել Հայաստանին, այդ ջանքերը ձախողվելու են»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կոլոննայի հայտարարության վերաբերյալ

«Անընդունելի է, որ Ֆրանսիան ամեն գնով փորձում է զինել Հայաստանին, նրան կրկին ներքաշել ագրեսիայի ու ռազմական արկածախնդրության մեջ»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին ի պատասխան տարածած արձագանքի մեջ։

 

«Ֆրանսիայի համար պետք է պարզ լինի, որ այդ ջանքերը ձախողվելու են, ինչպես Ֆրանսիայի պատմական փորձերը՝ միջամտելու մեր տարածաշրջանին»,- ասված է ադրբեջանական կողմի արձագանքում։

 

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: