Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Բորելը նշել է, որ ԵՄ-ն կոչ է անում այն երկրներին, որոնք չեն վավերացրել այդ կանոնդարությունը, վավերացնել․ «Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», - նշված է հայտարարությունում։