Հետևեք մեզ։

Պեսկովը հաստատել է Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր առաջ ԼՂ հարցով Թուրքիայում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման լուրը

14:33, 04 հոկտեմբեր 2023
Պեսկովը հաստատել է Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր առաջ ԼՂ հարցով Թուրքիայում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico-ի հրապարակումը ղարաբաղյան իրադարձություններից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են հրապարակման մեջ։ 


Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաները Արցախում ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։


«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան բազմաթիվ անճշտություններ, շատ սխալներ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով թերթի հրապարակումը, ապա հավելել․ «Ղարաբաղի հետ կապված որոշակի շփումներ, բնականաբար, եղել են, բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասաց նա։