ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հարցին՝ Մոսկվան ինչ-որ բան անո՞ւմ է Ադրբեջանի կողմից ձերբակալված ԼՂ նախկին նախագահներին և նախկին պետնախարար Ռոըբեն Վարդանյանին ազատ արձակելու համար, պատասխանել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ ԱԳՆ-ին։
«Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են, մի մասը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, ոմանք ի սկզբանե միայն դա են ունեցել, մեզ ոչ ոք չի դիմել, դիմումներ չենք ունեցել՝ պաշտոնական, ոչ պաշտոնական»,- ասել է Զախարովան։
Նրանք ՀՀ քաղաքացիներ են, հարցերն ուղղեք ՀՀ ԱԳՆ-ին․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահներին և Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելուն ուղղված ՌԴ հնարավոր քայլերի մասին
15:05, 04 հոկտեմբեր 2023