Հետևեք մեզ։

Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմություն մի քիչ իմանայիք, դա չէիք ասի, հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս․ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Գրիգորյանին

18:01, 04 հոկտեմբեր 2023
Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմություն մի քիչ իմանայիք, դա չէիք ասի, հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս․ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Գրիգորյանին

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ նրա օրոք Արցախն առաջին անգամ հայաթափվել է։

«Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմություն մի քիչ իմանայիք, դա չէիք ասի: Այս մասին ԱԺում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին։

Նա նշեց՝ մնացած հետևությունները համարում է պատմությունը չիմանալու հետևանք:

«Դուք չեք հասկանում, որ հայ ժողովուրդը ձեզնից պահանջելու բան ունի, լավ եք ձեզ զգում Արցախի չլինելով, թոթափեցիք այդ բեռը»,- ասաց Գրիգորյանը՝ դիմելով Փաշինյանին։

«Ձեզ լավ եք զգում, որ կոպեկների հետևից ընկել, եկել ես էստեղ, հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս։ Եկեք ձեզ տանեմ, հեսա կասեի հա, հանգստացեք», - ասաց Փաշինյանը՝ դիմելով Գրիգորյանին։