Լեհաստանը 2024 թվականի սկզբից աստիճանաբար կդադարեցնի ուկրաինացիների սոցիալական նպաստները,- հայտարարել է Լեհաստանի կառավարության խոսնակ Մյուլլերը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի սկզբին լրանում է ուկրաինացի փախստականներին աջակցելու գործող ծրագրի ժամկետը։
«Այդ որոշումները (փախստականներին օգնություն տրամադրելու մասին - խմբ.), որոնք ընդունվել են պատերազմի սկսվելուց հետո, ժամանակավոր են... Այդ որոշումներն աստիճանաբար կվերացվեն: Սա ուղղակի բխում է օրենքից, դրանք չեն երկարաձգվի»,- ասել է Մյուլլերը: