Ուկրաինայի նախագահ Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, հատկապես ձմեռային պայմաններում էներգետիկ ոլորտին ցուցաբերվող աջակցության համար։ Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ իր աջակցություն է հայտնել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, անդրադարձ է արվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերին։