Հետևեք մեզ։

Ստեփանակերտի քաղաքապետը հայտարարություն է տարածել

23:06, 04 հոկտեմբեր 2023
Ստեփանակերտի քաղաքապետը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել:

Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել և, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտրարությունները իրականությանը չեն համապատասխանում»: