Մեզ չպետք է ստիպեն հավատալ, որ մարդիկ կարող են ընտրել ցանկացած սեռ, որն ուզում են։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ։
Բրիտանական կառավարության ղեկավարը նշել է, որ ծնողների համար դժվար չպետք է լինի իմանալ, թե ինչ են սովորեցնում իրենց երեխաներին դպրոցներում հարաբերությունների մասին։
«Հիվանդները պետք է իմանան, երբ հիվանդանոցները խոսում են տղամարդկանց կամ կանանց մասին: Պետք չէ մեզ ստիպել հավատալ, որ մարդիկ կարող են ընտրել ցանկացած սեռ, որն ուզում են, չեն կարող։ Տղամարդը տղամարդ է, իսկ կինը՝ կին, դա ուղղակի ողջախոհություն է»,- ասել է Ռիշի Սունակը։