Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդ է:
Այս մասին գրել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը․
«Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիևի կառուցած և համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:
Ալիևի՝ նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որևէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիևը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:
Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»: