Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Վայքի գազալցակայանում և հեղուկ գազի կայանում․ այրվածքներ ստացած անձինք կան (լուսանկարներ)

01:06, 05 հոկտեմբեր 2023
Հրդեհ է բռնկվել Վայքի գազալցակայանում և հեղուկ գազի կայանում․ այրվածքներ ստացած անձինք կան (լուսանկարներ)

Վայոց ձորի մարզում` Վայք քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել գործող գազալցակայանում և հեղուկ գազի կայանում։ Ա յս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Թե ինչն է այրվում, այս պահին հնարավոր չէ հայտնել։
Ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն են իրականացնում։

 Դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։