Հետևեք մեզ։

ՆԳՆ-ն 20 պիկապ կգնի 309 մլն դրամով. «Հրապարակ»

09:56, 05 հոկտեմբեր 2023
ՆԳՆ-ն 20 պիկապ կգնի 309 մլն դրամով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի, գնման պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 20 պիկապ ձեռք բերելու վերաբերյալ։

 

Պիկապները «Միցուբիշի L200» մակնիշի են, որի մեկ միավորի արժեքը 15 մլն 450 հազար դրամ է՝ մոտ 40 հազար դոլար։ Ընդհանուր 20 պիկապի համար հատկացվել է 309 մլն դրամ՝ 792 հազար դոլար։

 

Նախատեսված գումարից 108 մլն դրամը կվճարվի սկզբում, իսկ մնացած մասը` հետագայում»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։