Հետևեք մեզ։

Հ1-ի խորհրդատուն և Աննա Հակոբյանի մտերիմը. մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ են Վճռաբեկ դատավորի թափուր տեղի համար. «Հրապարակ»

10:03, 05 հոկտեմբեր 2023
Հ1-ի խորհրդատուն և Աննա Հակոբյանի մտերիմը. մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ են Վճռաբեկ դատավորի թափուր տեղի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։ Մեկը լոռեցի փաստաբան Կարեն Թումանյանն է, ով 2002-ից առայսօր «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետն է, 2016-ից՝ «Ազատ Եվրոպա /«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի իրավախորհրդատուն, 2020-ից՝ Հ 1-ի խորհրդատուն։

 

Դեռ անցած տարի նա առաջադրվել էր Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորի տեղի համար, սակայն ԱԺ-ում այնպիսի ընդգծված ելույթ ունեցավ՝ հօգուտ հեղափոխական իշխանությունների, որ անգամ ՔՊ-ում համարեցին, որ նրա ընտրությունը կլինի խայտառակություն, ու տապալեցին։ Մյուս թեկնածուն 2022-ից ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մայրը, որը վարչապետի կնոջ հետ է մտերիմ: Երրորդը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն է»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։