Հետևեք մեզ։

Ալիևի բերանը լեզու է դրել Փաշինյանը․ Արթուր Խաչատրյան

11:54, 05 հոկտեմբեր 2023
Ալիևի բերանը լեզու է դրել Փաշինյանը․ Արթուր Խաչատրյան

Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի։ Հավանաբար, հույս ունեին, որ Ադրբեջանը իր արյան  ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, թե Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է թուղթ ստորագրել և նշելով, թե դրան նախորդել էր ազդանշան՝ ուղղված Ադրբեջանին, որ ՀՀ-ն չի միջամտի Արցախում Ադրբեջանի ձեռնարկելիք քայլերին։

 

«Միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու։ Այս դեմարշը դրա հետևանքն է։ Ամենայն հավանականությամբ առաջնային պայմանը եղել են անկլավները, որի «լեգիտիմությունը» կամ Ալիևի բերանը լեզու է դրել Փաշինյանը։ Իհարկե, միջանցքի խնդիրը ևս եղել է»,- նշեց Խաչատրյանը։