Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում․ РИА Новости

12:22, 05 հոկտեմբեր 2023
Արայիկ Հարությունյանին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում․ РИА Новости

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 10-ից ավելի հոդվածներով, նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Այս մասին գրում է "РИА Новости"-ն։

Նշենք, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը այսօր հրապարակեցին տեսանյութ՝ ինչպես է ձերբակալվում Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև հայտնեցին այն մեղադրանքները, որոնք Բաքվում առաջադրվել են Արցախի նախկին նախագահին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ նաև Արայիկ Հարությունյանի փաստաբանի անունը։ Փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել էր, որ Հարությունյանն արդեն իսկ հարցաքննվել է։