Կան մեծ թվով խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին խնդիրը սահմանների ճշգրտման գործընթացն է, որի վերաբերյալ կողմերի մոտեցումները բավականին տարբերվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ։
Մյուս խնդիրը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցրեն են. Ադրբեջանը սրա տակ փորձում է առաջ մղել «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը։ Արցախի հարցը այս ժամանակահատվածում կեղծ ձևով են առաջ բերել որպես խոչընդոտ, իրականում կոմպրոմիս կար Արցախի հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև, որի արտացոլումը ՀՀ իշխանությունների հայտարարություններն էին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ», հայտարարեց պատգամավորը։